Երեխայի մահվան մեջ մեղադրվող մանկաբույժների դատական նիստը կայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ կայացավ  Արաբկիր ԲՀ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք, Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, 2013 թվականի դեկտեմբերի 31-ին ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները ՝  դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի ` երկուսուկեսամյա Լիա Միսակյանի մահը։

Այն բանից հետո, երբ դատախազ Դավիթ Կարապետյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ամբաստանյալ Այվազյանը հայտարարեց, որ չի հասկանում `  իրեն ինչում են մեղադրում և որն է իր մեղքը: Նույնը հաստատեց Այվազյանի պաշտպանը ՝ Երեմ Սարգսյանը: Վերջինս  պատճառաբանեց, որ մեղադրականում ասվում է,  որ համապատասխան ախտորոշման ու բուժման եզրակացությունը չի վերցվել, որպեսզի իրականացվեր համապատասխան բուժում, իրենց համար անհասկանալի է համապատասխան ախտորոշում արտահայտությունը, փաստաբանի խոսքերով ` պետք է հստակ նշվի` ինչ ախտորոշման մասին է խոսքը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Միսակյանը ՝  մահացածի հայրը,նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մանկաբույժների `  իրենց աշխատանքը վատ կատարելու պատճառով:

Դատը հետաձգվեց կողմերի ՝ դատը հետաձգելու համար ներկայացված միջնորդությունների պատճառով:




Լրահոս