Վերաքննիչ դատարանում այս պահին ԱԺզգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով նիստն է ընթանում, սակայն առանց գլխավոր մեղադրյալի։ Լևոն Սարգսյանին ԱԱԾ մեկուսարանից չեն բերել, քանի որ պաշտպանն է բացակայում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ (առավել հայտնի ալրաղացի Լյովիկ) գործով քննությունը իրականացվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն մեկ տարվա ընթացքում ընդամենը 3 նիստ էր կայացել: Ու մինչ նիստերը հետաձգվում էին, ԱԺ նախկին պատգամավորը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ ԱԱԾ մեկուսարանում։
Քնար Մանուկյան