Եվս 6 հիվանդության դեպքում դեղերը կտրամադրվեն անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ ԴԵՂԵՐԸ պետության կողմից շահառուներին կհատկացվեն ԱՆՎՃԱՐ` 2024 թվականից:

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ

2) առաջնային իմունոդեֆիցիտ

3) կավասակի հիվանդություն

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ

6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,

կկանխարգելվի հիվանդության զարգացումը,

կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:




Լրահոս