Թաքստոցից հեռախոս է հայտնաբերվել․ նոր բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ոչ նախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:

Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանում դրված գրքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս