ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում տեղադրվել են տեղումների կուտակման սարքավորումներ:
Աշխատանքներն իրականացվել են Գերմանիայի Դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի (Helmholtz Centre for Environmental Research GmbH – UFZ) և ՊՈԱԿ-ի և միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանականերում:
Տեղումների նմուշները հետագայում ուղարկվելու են Գերմանիայի դաշնություն՝ իզոտոպային անալիզներ իրականացնելու նպատակով: