«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ ներկայացուցիչների մեծ մասը Պուտինին շեֆ է ասում:
Ու՞մ է շեֆ ասում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Միայն շեֆ եմ ասում իմ հորը, որն արդեն կենդանի չէ»,- ասաց պրն Սահակյանը: Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանին մեկնաբանելուն, ապա պրն Սահակյանը չի մեկնաբանի նրան, քանի որ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Անդրադառնալով հաջորդ ընտրություններում նախագահի թեկնածու փնտրելուն, պրն Սահակյանը դա համարեց անպարկեշտ ՝ ասելով, որ դեռ մենք նախագահ ունենք: