
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այսօր հանդիպել է Լաչինի միջանցքում առևանգված արցախցիների հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։
Նշվում է, որ այցի նպատակն է պարզել, թե ինչ պայմաններում են գտնվում և ինչ վերաբերմունք է կիրառվում նրանց նկատմամբ։