Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում արված լուսանկար է հրապարակել․ նաև գրառում կատարել․
«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ուղարկված բեռներն արդեն Կոռնիձորի ճանապարհին են։