Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինոմ կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 9, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության և մաքսանենգության՝ 5-ական, խոշտանգման, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ահաբեկչության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու ու հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և ավազակության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: