Սխտորի օգտակար հատկությունները․ գիտական փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխտորն օգտակար է միանգամից մի քանի հանգամանքներից ելնելով։ Սակայն սխտորն ամենից շատ պաշտպանում է այն վնասից, որը կարող է օրգանիզմին հասցնել յուղոտ սնունդը։

Ինչ պետք է իմանալ սխտորի մասին

Սխտորը շատ հայտնի է ամբողւ աշխարհով մեկ և կարևոր տեղ է զբաղեցնում շատ ազգային խոհանոցներում։ Այս համեմունքի օգտագործման հաճախականությամբ առաջին տեղում Չինաստանն է, որի բնակիչները միջինում տարեկան 14,3 կգ սխտոր են ուտում։ Երկրորդ հորիզոնականում է Հարավային Կորեան, ապա Ինդոնեզիան, Հնդկաստանն ու Բանգլադեշը։

Սխտորի օգտակար հատկությունների մասին հայտնի են եղել դեռ հին ժամանակներից։ Չինացի և հնդիկ բժիշկները խորհուրդ էին տալիս սխտորը պարազիտների հետ կապված հիվանդությունների դեպքում։ Հույները հավատում էին, որ սխտորը նաև ուժ է ավելացնում և դրանով կերակում էին մարզիկ-օլիմպիացիներին։

Միջնադարյան Եվրոպայում սխտորից պատրաստված դեղամիջոցներն էին ամենատարածվածը։

Սխտորի օգտակար հատկությունները

Սխտորն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ․ ամրացնում է իմունիտետը, օգնում է պայքարել ջերմություն բարձրացնող հիվանդությունների դեմ, պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը և սպանում է բակտերիաները։

Նշվում է, որ սխտորը լավագույնս սպանում է բակտերիաները, սնկերը, պարազիտները։ Շատ կարևոր է այն ուտել թարմ վիճակում։

Սխտորի ազդեցության վառ օրինակ է մրսածության դեմ պայքարը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սխտորի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մրսածության հիվանդությունները 63 տոկոսի։




Լրահոս