Armenian text to speach

Արմավիրում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբին պատկանող տարածքում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ տեսուչների կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։

Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։




Լրահոս