Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները հաստատել են դաշինքն էլ ավելի ամրապնդելու իրենց փոխադարձ մտադրությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ: Հաստատվել է ռուս-բելառուսական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: