«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն շարունակում է իր վարել ջրանջատումների իր քաղաքականությունը: ArmLur.am-ը մայրաքաղաքի տարբեր հասցեներից պարբերար ստանում է բողոքներ՝ ջրանջատումների, ջրի որակի վատացման, ծորակից եկող կեղտաջրերի եւ այլնի հետ կապված:
Գրեթե մեկ շաբաթ է՝ խմբագրությունը բողոքներ է ստանում Աբովյան 22 ա/3 հասցեի բնակիչներից, ինչպես նաեւ ֆիքսում, որ վերջիններս ջրի իրենց կարիքները հոգում են կա՛մ բարձր հարկերից ներքին հարկերի բնակիչներից ջուր խնդրելով, կա՛մ խանութներից ու բակի ցայտաղբյուրից ջրեր կրելով: Քաղաքացիներն ահազանգում են, որ շենքի բարձր հարկերում՝ 6-րդ հարկից վերև ջուր չի բարձրանում:
Բնակիչների խոսքով, իրենք դիմել են հնարավոր բոլոր տեղեր՝ համատիրություն, «Վեոլիա Ջուր» եւ այլն, սակայն հարցին լուծում այդպես էլ չի տրվել: Համատիրությունը մեղադրում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը ու հակառակը՝ պատճառաբանելով, որ շենքի տակ 9 լիտր ջրի կորուստ կա, որին սակայն բնակիչները չեն հավատում, ասելով, որ եթե նման բան լիներ, իրենք կիմանային այդ մասին:
Օրեր առաջ ArmLur.am-ը հրապարակել էր նույն շենքի 13-րդ հարկի բնակչի բաց նամակը «Վեոլիա Ջրին», որին նաեւ արձագանքել էր ՄԻՊ-ը: Արդյունքում՝ հաշված ժամերի ընթացքում վերականգնվել էր շենքի բարձր հարկերի ջրամատակարարումը:
Այժմ, սակայն, ջրամատակարարող ընկերությունը հերթական անգամ սկսել է զանգվածային ջրանջատումները՝ անարգելով ՄԻՊ-ի աշխատանքը:
Մարիամ Ղազարյան