Ադբեջանը չի թույլատրել, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը մտնի Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները հայտնեցին, որ Ադրբեջանը խոչընդոտել է իրենց օգնության մուտքն Արցախ։ Ինչպես հայտնի է, Փարիզից և այլ քաղաքներից որպես օգնություն բեռներ են ուղարկվել Արցախ։

Սակայն Ադբեջանը չի թույլատրել, որպեսզի Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը մուտք գործի Արցախ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն առաջարկել է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհից։

 




Լրահոս