Ինչպես դադարեցնել մազաթափությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ թվում է, որ մազաթափությունն այնքան ուժեղ է, որ շուտով գլխի վրա ոչինչ չի մնա։ Սակայն այս զգացումը հաճախ խաբուսիկ է լինում, քանի որ մազաթափությունը նաև բնական երևույթ է։ Չնայած լինում են դեպքեր, երբ անհանգստանալու կարիք իսկապես առկա է։ Լավ նորությունն այն է, որ մազերը կարող են շատ թափվել մի քանի հանգամանքներից ելնելով, որոնց վրա մենք կարող ենք ազդեցություն ունենալ։

Մազերի ամենօրյա թափվելը բնական, ֆիզիոլոգիական երևույթ է համարվում, որը հատուկ է և՛ կանանց, և տղամարդկանց, և՛ երեխաներին։ Յուրաքանչյուր մազի կյանքի ցիկլը կարող ենք բաժանել երեք հիմնական փուլի։

Մազերի՝ չափից ավելի թափվելուն կարող են նպաստել մի քանի հանգամանքներ

  • գենետիկական հակումներ,
  • մազարմատների մեխանիկական վնասվածքներ,
  • վիտամինների պակաս,
  • նյութափոխանակության խանգարումներ,
  • հորմոնային ֆոնի փոփոխություն, օրինակ, կանանց մոտ հղիության ժամանակ, ինչպես նաև կլիմաքսի ընթացքում,
  • սթրեսային իրավիճակներ, խրոնիկ հիվանդություններ, հոգնածություն, անհանգստության զգացողություն,
  • գլխամաշկի ոչ ճիշտ խնամք։

Այսպիսով, գոյություն ունեն մազաթափության մի քանի տեսակներ․

  • երբ մազաթափություն նկատվում է գլխամաշկի կամ մարմնի փոքր հատվածներում,
  • երբ ավելի առատ և մեծ հատվածներում է այն տեղի ունենում,
  • երբ մազաթափություն է առկա ամբողջ գլխամաշկի շրջանում

Այս գործընթացը կարող է հետադարձ լինել (ժամանակավոր) և ոչ հետադարձ) խնդիրը մնում է ամբողջ կյանքի ընթացքում)։

Ինչպես ճիշտ լվանալ գլուխը

Պետք է գլուխը լվանալ սառը կամ ոչ շատ տաք ջրով։ Կան մարդիկ, ովքեր պետք է դա անեն ամեն օր, կան մարդիկ, ում համար շաբաթական 2-3 անգամը բավարար է։ Շամպույն քսելուց հետո ցանկալի է մերսող շարժումներ անել, որն օգտակար է մազարմատների աճի համար։ Լվանալուց հետո օգտագործեք կոնդիցիոներ։

Ինչպես չորացնել մազերը

Ցանկալի է մազերը չորացնել բնական եղանակով՝ առանց վարսահարդարիչի՝ չորացնելով այն սրբիչի օգնությամբ։ Եթե պետք է արագ չորացնել մազերը, ապա օգտագործեք վարսահարդարիչ, սակայն թույլ հզորությամբ։

Ինչպես կանխարգելել մազաթափությունը

  • Փորձեք հեռու մնալ սթրեսային իրավիճակներից և բացասական ապրումներից, օպտիմալացրեք օրվա գրաֆիկը և հանգստի համար բավարար ժամանակ տրամադրեք,
  • Վերանայեք ձեր սննդակարգը,
  • Պարբերաբար գլխամաշկի մերսում կատարեք,
  • Ճիշտ սանր և խնամքի պարագաներ ընտրեք,
  • Եղանակին համահունչ գլխարկներ օգտագործեք։




Լրահոս