Օգոստոսի 29-ին մայրաքաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ծառայող պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ օգտվելով իր անուշադրությունից` պայուսակից գողացել են դրամապանակը: Նա մատնացույց է արել երկու տղամարդու, որոնց կասկածելով` ինքը մոտեցել է նրանց և հետ վերցրել դրամապանակը:
Ժամը 22.50-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 34-ամյա և Կապան քաղաքի 35-ամյա բնակիչներին:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: