Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։

Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

1943 թվականը հաջողակ դարձավ միայն Սարոյանի համար։ 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար նա արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։ Նույն թվին էկրան էր բարձրացել նաև Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վիպակի հիման վրա նկարահանված «Ում մահն է գուժում զանգը» ֆիլմը, որտեղ, ի դեպ, խաղում էր ազգությամբ հայ Ակիմ Թամիրովը և այդ ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել էր մրցանակի։ Ֆիլմն առաջադրված էր 7 տարբեր անվանակարգերում, որոնցից ոչ մեկում Հեմինգուեյը ներառված չէր։ Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջև խոնարհվեց ողջ Հոլիվուդը։ Առհասարակ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն իր հաջողությամբ, կինոթատրոններում հաճախելիությամբ և ստացված հասույթով մի քանի անգամ գերազանցեց «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմին։ Ու թեև մասնագիտական հաջողությունների պակաս Հեմինգուեյը չուներ, բայց սա ևս մեկ անգամ ակամա լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում։




Լրահոս