Սեպտեմբերի մեկից առաջ թանկացումներն ամեն տարի ավանդույթ են դարձել։ Թանկանում են և՛ սննդամթերքը, և գրենական պիտույքները, և՛ հագուստները։ Հաճախ թանկացումները լինում են կտրուկ և ազդում են ապրանքաշրջանառության վրա։
ArmLur.am-ը շրջել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մթերքի շուկայում: Նկատեցինք որ ապրանքները թանկացել են ոչ սեպտեմբերի մեկին ընդառաջ, այլ դրանք պարզապես էժան չեն էլ եղել։
Վաճառողները և հաճախորդները պնդում են, որ առևտրից օգուտ ստանում են էսայսպես ասած առնող ծախողները, որից տուժում են և՛ մթերք արտադրողը, և՛ գնորդը։
Մթերքներ արտադրողները շահույթ չեն ստանում, իսկ գնորդները վճարում են մի քանի անգամ ավել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան