Վեճ՝ մատուցողուհու և հաճախորդի միջև. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ստացել են տեղեկություն, որ նախորդ օրը, ուշ երեկոյան, Մրգավետ գյուղում գտնվող գարեջրատանը վիճաբանություն է ծագել մատուցողուհու և 25-ամյա տղամարդ հաճախորդի միջև:

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին: վիճաբանությունը շարունակվել է դրսում: Այդ ընթացքում գարեջրատան հարևանությամբ բնակվող 45-ամյա տղամարդը, վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել:

Բացատրական աշխատանքի շնորհիվ հաճախորդն ու հարևանը ներկայացել են բաժին: Հարևանը հետը բերել է նաև հրացանը:

Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս