Կեղծ թղթադրամ տված անձը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 22-ին, Պտղունք գյուղի դեղատան վաճառողուհին զանգել է 1-02 և հայտնել, որ հաճախորդն իրեն տվել է կեղծ 20 հազար դրամանոց: Կինը հայտնել էր նաև, որ չորս հազար դրամի գնումից բացի, ինքը վերադարձրել է մանրը: Նա հավելել է, որ կա տեսագրություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Իրավապահներն արագ պարզել են, որ կեղծ դրամով առևտուր անողը Մուսալեռ գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ է: Ահազանգից երկու ժամ անց նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս