Ուկրաինայի համար ամենաճիշտ տարբերակը ֆեդերալիզացիան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուկրաինայի ներկա քաղաքական ղեկավարությունը իրականացնում է այն քաղաքականությունը, ինչ Միխայիլ Սահակաշվիլին ` Վրաստանում»,- այսօր Իրատես de facto մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` ավելացնելով, որ Ուկրաինան միտում ունի դառնալու էթնոկրատական պետություն, որտեղ մի տիրապետող ազգի իշխանությունը տարածվում է մնացածների վրա: Ըստ քաղաքագետի` դրա մասին է փաստում Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած օրենքը, որով չեղյալ է հայտարարում լեզուների մասին օրենքը:

Լևոն Շիրինյանի համոզմամբ ` Ուկրաինայի պարագայում մյուս հավանական տարբերակներից մեկը դա Ուկրաինայի տրոհումն է, եթե չլինի արտաքին ուժերի միջամտությունը, ինչպես ժամանակին նման բախտի արժանացավ Ավստրոհունգարիան: Նրա պնդմամբ` այս պարագայում Ուկրաինայի միակ փրկությունը երկիրը բռնապետության վերածելն է, որն անիրական է, քանի որ մի կողմից ժամանակակից աշխարհը դա թույլ չի տա և երկրորդ`Ուկրաինայում բռնապետ չկա:

«Ամենահավանականը, որին ես վստահ եմ Ուկրաինան գնալու է, ֆեդերալիզացիան է, որին գնալու է իր արևմտյան հատվածի ժողովուրդների չուզենալով ՝  Լվովի ցանկությանը հակառակ»,- նշեց Լևոն Շիրինյանը` ավելացնելով, սակայն, որ Ուկրաինայի իշխանությունները, վարակված լինելով նացիոնալիզմով, միգուցե չգնան այդ քայլին:




Լրահոս