
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Դավթաշեն 3, 4 թաղամասերի, Եղվարդի Խճ. Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի ջրամատակարարումը:
Օգոստոսի 31-ին ժամը 09:20-18:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Գալստյանի 54-62, Մ.Մաշտոցի 41-150 շենքերի ջրամատակարարումը:
Օգոստոսի 31-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ավանեսով փողոցի և նրբ., Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի 1/17-94 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: