Համակարգիչների՝ մարդկանց առողջության վրա բացասական ազդեցության մասին շատ տվյալներ ու նաև միֆեր գոյություն ունեն։
Ինչու են հոգնում աչքերը
Հոգնած աչքերի սինդրոմն առաջացել է համակարգիչների ի հայտ գալուց դեռ վաղուց և կապված է եղել ամենեօրյա ու երկարատև ընթերցանության հետ։ Հիմա, երբ կարդալ արդեն թղթից պետք չէ, այլ կան էլեկտրոնային կրիչներ, աչքերի վրա ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանում։
Այդ սինդրոմը կարող է դրսևորվել մի քանի կերպ, դրանցից մեկը աչքերի մկանների թուլացումն է։ Ժամանակակից մարդը երկար ժամանակ նայում է համակարգչի էկրաններին՝ նույն ուղղությամբ, որի պատճառով էլ անհրաժեշտ ծանրաբեռնվածություն աչքերը չեն ստանում։
Մյուս տարբերակն աչքերի հոգնածությունն է։ Նվերջ նայել տեքստերին ու նկարներին անհնար է․ վերջ ի վերջո աչքերը հոգնում են, նկարները սկսում են լողալ։
Ինչպես պաշտպանել աչքերը համակարգչից
- Աշխատավայրի ճիշտ կազմակերպում․ մոնիտորից աչքերի հեռավորությունը պետք է լինի 60-70 սմ-ից ոչ քիչ։
- Աչքերի կաթիլների օգտագործում․ համակարգչից աչքերի չորությունն ավելանում է։
- Հանգստի ժամանակ․ աչքերի հոգնածությունն առաջանում է արդեն 3 ժամից։ Սակայն իրականում աչքերը սկսում են հոգնել ավելի շուտ։ Այդ պատճառով պետք է կտրվել համակարգչից 10-15 րոպե, իսկ մոնիտորից աչքերը հեռացնել և ավելի հեռու գտնվող առարկաներին նայելով մարզանք անել հարկավոր է ժամը մեկ։
- Աչքերի վարժություններ․ համակարգչով մշտապես աշխատանքի դեպքում պետք է գոնե օրը մեկ անգամ վարժություններ կատարել․ կկոցել աչքերը, նայել հեռու, աչքերը փակել-բացել։