Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն չորրորդ երեխա կյանքում լողավազան չի տեսել․ Նիկոլ Փաշինյանը նոր խոստում տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց դպրոցների նոր չափորոշիչների մասին, որոնք կիրառվելու են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Ապա Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց դասագրքերի մասին՝ հարցնելով, թե արդյոք հասցնում են, թե ոչ։

«Բոլոր դժվարությունները հաղթահարված են։ Հեշտ գործընթաց չի եղել։ 10-րդ դասարանի համար բավարար հայտեր չենք ստացել, այդտեղ ներդրումը կկատարվի հաջորդ տարի։ Մյուս դասարանների համար տպագրության գործընթացը ընթացքի մեջ է։ Որոշակի կազմակերպման խնդիր կունենանք դպրոցներում», – նշեց նա։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր կրթական համակարգում ստեղծված խայտառակ վիճակի մասին։

Ապա նիստի ժամանակ անդրադարձ եղավ երեխաների շրջանում առկա խնդիրներին՝ այգի, բակ կամ լողավազան չունենալու հանգամանքին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս