Երեկվանից մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ անհարմարություններ են առաջացել մետրոյի Հանրապետության Հրապարակի կայարանի դրսի հատվածում՝ վերևից ջուրը կաթում է անցորդների վրա, որը պարբերաբար է տեղի ունենում:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ArmLur.am-ին տեղեկացրին, որ խնդիրը կապված է եղել մետրոյի հարակից տարածքում ոռոգման համակարգի խոտանի հետ։
«Փական է վնասվել, որը մեր ենթակայության տակ գտնվող կազմակերպության աշխատակիցների ջանքերով փականը փոխվել է, խնդիրն էլ վերացվել: Այդ ջուրը եղել է վնասման հետևանքով մնացորդային ջուր, որը մինչև օրվա որոշակի ժամերի կարող էր կաթել՝ նույնիսկ խնդրի վերացումից հետո: Այս պահին նման խնդիր չկա»,- հայտնեցին վարչությունից: