Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահող դատախազի ունեցվածքը. ինչ է կուտակել Էդգար Արսենյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին մեղադրող դատախազ և Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին։

Նա 2002 թվականին համատող սեփականությամբ ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երևանի Աջափնյակ  վարչական շրջանում։ Բնակարանը հիփոթեքով է ձեռք բերված, այդ նատճառով նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 185 հազար դրամ, որը ներառում է նաև այլ վարկեր։ Օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետիը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Hyundai, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից։

Արսենյանի բանկային ավանդները կազմել են 15 մլն 250 հազար դրամ և 5 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները՝  49 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն 500 հազար դրամ և 1500 դոլար։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են  16 մլն 871 հազար դրամ, որից 11 մլն 600 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից․ նա աշխատանքի վարձատրություն է ստացել նաև Արդարադատության ակադեմիայից։ Արսենյանը ՊԵԿ-ից ստացել է 3 մլն 268 հազար դրամ, որը  եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքի մայր գումարի մարման համար։ Արսենյանն ուսման կամ այլ դասընթացների համար ծախսել է 2 մլն, վարկի մարմանն ուղղել է 4մլն 333 հազար դրամ։

Արսենյանի կինը՝ Աննա Բերակչյանը, Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության գանձումների համակարգման բաժնի պետն է, ով նույնպես հայտարարագրել է Աջափնյակ վարչական շրջանում գտնով բնակարանը։ Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 6 մլն 877 հազար դրամ,  բանկային ավանդները կազմել են 1 մլն 350 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 49 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն 500 հազար դրամ և 2500 եվրո։ Բերակչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 205 հազար դրամ, որից  5 մլն 647 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՊԵԿ-ից։ Պետեկամուտների կոմիտեից նա ստացել է նաև 982 հազար դրամ եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մարման համար։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս