ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ Արցախը նոր նախագահ կունենա․ հայտնի են ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի:

Իսկ ի՞նչ է սպասվում նախագահի հրաժարականից հետո:

Դեռ ամիսներ առաջ, հենց Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, Արցախում սկսվեց Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ:

Ըստ այդ փոփոխությունների՝ ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է խորհրդարանին: Արցախի ԱԺ-ն մեկ շաբաթվա ընթացքում նոր նախագահ պետք է ընտրի:

]Այսպիսով՝ առաջիկայում Արցախի ԱԺ-ն նիստ կհրավիրի՝ նոր նախագահ ընտրելու օրակարգով:

Արցախi ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին Արցախում դեռ նախագահի թեկնածու չունեն: Նախնական որոշվել էր, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, որը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մետրիմն է:

Արցախում, սակայն, վերջին պահին մտափոխվել են, որոշել են այդ պաշտոնին առաջադրել մարդ, որն ընդունելի կլինի թե՛ Աչցախում, թե՛ Հայաստանի իշխանությունների համար: Իսկ Սամվել Շահրամանյանն էլ նշանակվեց նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի փոխարեն։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս