Հայաքվե» նախաձեռնությունը 58 հազար ստորագրություններն այսօր հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Լրագրողների հարցերին պատասխանեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Սա երկար գործընթաց է, բայց օրենքով է սահմանված: Մենք այս ընթացքում ստորագրությունները թվայնացրել ենք, պարզել ենք, թե որքան սխալ է եղել, մեր հաշվարկներով դրանք անգամ կես տոկոսը չի գերազանցում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենա մերժել քաղաքացիներին: