![](https://armlur.am/wp-content/uploads/2023/08/eu.jpg)
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այսօր նշել է, թե Արցախում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև հիշեցրել է Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին ևշեշտել, որ մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը պետք է բացել։