Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված։ Այդ դիվանագետների թվում են նաև Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ այն հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Արցախ։
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, թե այցի նպատակը «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների վարորդների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»:
Թվարկված երկրների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացակայում են: