Արցախում ներքաղաքական կյանքը գերլարված է:
Վաղը նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն պաշտոնապես հրաժարական կտա: Դրանից երեք օր հետո՝ Ազգային ժողովը կընդունի նախագահի հրաժարականի դիմումը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում նիստ կհրավիրի՝ նոր նախագահ ընտրելու օրակարգով:
Արցախի Ազգային ժողովի խմբակցություններիից յուրաքանչյուրն իրավունք ունի իր թեկնածուն առաջադրելու:
Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում՝ Արցախի ԱԺ պատգամավորները պատրաստվում են այսօր կամ վաղը քննարկում անել թեկնածուի հարցով, բայց նախնական ԱԺ բոլոր խմբակցությունները մտադիր են մեկ միասնական թեկնածու առաջադրել:
Այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի, սակայն վերջնական որոշում դեռ չկա այս մասով:
Թե ով կդառնա Արցախի նոր նախագահը, հայտնի կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում:
Քրիստինա Մուշեղյան