
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ճիշտ և նույնիսկ մի փոքր ուշացած է համարում ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել: Եթե նախագիծն ընդունվի, ապա Ֆեյսբուք սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի` վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար լրատվամիջոցները կտուգանվեն:
«Այն ամենաթողությանն ու լկտիությանը, որ տիրում է սոցիալական ցանցերում, պետք է մի օր վերջ տրվի»,- նկատեց Մելքոնյանը Armlur.am-ի հետ զրույցում, ով բավականին ակտիվ է սոցցանցերում:
Նա նաև մտահոգություն հայտենց այն մասին, որ այնուամենայնիվ դժվար կլինի պայքարել դրա դեմ, կամ էլ կպայքարեն ընտրողաբար:
Լիլիթ Լալայան