Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Լաչինի արգելափակված միջանցքից:
«Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ ես կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև։ Այն միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին է, որը փակել է ավտորիտար Ալիևը անցյալ տարվա դեկտեմբերին։
Պետք է վերջ դնել նրա վարած ցեղասպան քաղաքականությանը, որը դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի նախկին փորձագետ Խուան Մենդեսի կողմից։ Ժամանակը լրանում է»,- կից գրել է ֆրանսիացի պատգամավորը։