Երևանում մթնոլորտային օդում գերազանցել է փոշու, ծծմբի երկօքսիդի պարունակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 25-30-ը ընկած ժամանակահատվածում։

Այսպես, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 25-ին, 26-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 25-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 26-ին, 28-ին և 29-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին, 28-ին և 29-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-27-ը և 30-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին և 30-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




Լրահոս