Վահագն Խաչատուրյանի աշխատակազմն ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը 30 հազար դրամով ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել։ Գնումը կատարվել է «Լիդեր Պրոֆի» ընկերությունից։ Համակարգչային ծրագիրը կոչվում է «Արմենիան փաուեր Սփեյլ»։

Փաստորեն, նույնիսկ ուղղագրությունը ստուգել չեն ցանկանում պետական համակարգում եւ դրա համար պետական միջոցներից համակարգչային ծրագրեր են գնում, որ իրենց հսկա աշխատակազմերը, որոնք պետական բյուջեից ահռելի աշխատավարձեր են ստանում, սուրճ խմելու եւ պարապությունից ճանճ քշելու գործից հանկարծ չկտրվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս