
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 31-ին, ժամը 11.25-ին, Դարպաս գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Որպես դատապարտյալ՝ պատժի կրումից խուսափող տղամարդը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից` առանց խափանման միջոցի:
Տղամարդը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: