
Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրակ էր բացել Սոթքի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր։