Բժշկական կոնսիլիում Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան ` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար, հաղորդում եմ ՀՀ Առողջապահության նախարարության Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:




Լրահոս