
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում:
Ն. Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: ԱԽ քարտուղարը դեպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները: