《Միացյալ Հայաստան》 կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյան գրում է.
Իրականացավ այն, ինչ դեռ մեկ ամիս առաջ խորհուրդ էի տվել՝ նստացույց անող ԱՀ նախագահին: Նա հրաժարական տվեց, նրան շնորհակալություն եմ հայտնում, որ իշխանատենչությունը ավելի վեր չգնահատեց, քան հայրենիքը, նա իսկապես չէր կարողանում սպասարկել Արցախի առջև դրված մարտահրավերները:
Այս կարևորագույն փուլում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական և հասարակական գործիչներին հորդորում եմ՝ առաջիկայում նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելիս առաջնորդվել բացառապես հետևյալ սկզբունքով`
նա պետք է լինի անձնավորություն, որը կլինի ի զորու՛ հաղթահարել Արցախի ժողովրդի ներքին հակասությունները,
Ն
նա պետք է լինի անկուսակցական և չհարի ոչ մի քաղաքական ուժի թե’ Հայաստանում, թե’ Արցախում, որպեսզի իր շուրջը կարողանա համախմբի բոլոր քաղաքական և հասարակական ուժերին,
նա պետք է լինի 40֊55 տարեկան, որպեսզի ունենա բավարար փորձ, սակայն լինի բավարար երիտասարդ` առկա մարտահրավերներին ֆիզիկապես դիմակայելու համար,
Նա պետք է լինի արցախահայերի և հայ ազգի նպատակների նվիրյալ,
նա պետք է լինի բնիկ արցախցի
նա պետք է վայելի բոլորի հարգանքն և սերը,
օրվա հրամայականից ելնելով, ցանկալի է, որ նա ունենա աշխատանքային փորձ իրավապահ համակարգում։
Նման անձնավորությանը հավանություն տալու դեպքում՝ 24-ժամյա ռեժիմով պատրաստ եմ համագործակցության, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ օրինական և անգամ անօրինական ճանապարհներով հատել սահմանը` նրա կողքին ֆիզիկապես հայտնվելու համար։
Արցախահայությանը մաղթում եմ զգոնություն, սառնասրտություն և հայ ազգի համար բացառիկ ընտրություն: