
Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վաղը` սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է Հանրապետական մաղթանք: Այս մասին հայտնում է Արցախի թեմը։
Հավարտ արարողության կայցելենք Եղբայրական գերեզման-հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ:
Հրավիրում ենք մասնակից լինելու Արցախի խաղաղության և բարօրության համար կատարվող աղոթքին: