Ռուսաստանն առաջին անգամ մտել է դեպի Բրազիլիա հացահատիկի մատակարարների հնգյակ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի վիճակագրական ծառայության տվյալները։
«Հունվար-հուլիսին Բրազիլիան 108,5 մլն դոլարով ռուսական հացահատիկ է գնել»,- ասվում է զեկույցում։ 2023 թվականի յոթ ամսում Բրազիլիան Ռուսաստանից ներմուծել է 380 հազար տոննա ցորեն և մեսլին։ Արդյունքում, Ռուսաստանն առաջին անգամ մտել է հացահատիկի խոշորագույն արտահանողների հնգյակ և զբաղեցրել չորրորդ տեղը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։
Բրազիլիա գյուղմթերքների մատակարարմամբ առաջատարը Արգենտինան է, երկրորդ տեղում Պարագվայն է, երրորդում՝ Ուրուգվայը։ Նախկինում լատինամերիկյան այս երկրին հացահատիկի մատակարարումները Ռուսաստանից շատ ավելի համեստ էին։ Դրանցից ամենամեծը գրանցվել է 2010 թվականին՝ 5,6 մլն դոլարով։ Օգոստոսի վերջին Բրազիլիան Արգենտինային առաջարկեց երկկողմանի առևտրում դոլարը փոխարինել յուանով։ Բրազիլիայի ֆինանսների նախարար Ֆերնանդո Ադադը հստակեցրել է, որ Banco do Brasil պետական բանկը հանդես կգա որպես առևտրային գործառնությունների երաշխավոր։