Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 15։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։20-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Կ. Վ., ծնված 1978 թ․) շարժիչի հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։