
Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։ Այս մասին գրում է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
Այս մասին X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։ Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է նա: