
Իսրայելի Միջերկրական առողջարանային Նեթանյա քաղաքը կհյուրընկալի ջրային սպորտի՝ լողի պատանիների աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 4-9-ը: Ակնկալվում է ավելի քան 100 ազգային ֆեդերացիաների՝ շուրջ 600 երիտասարդ լողորդների մասնակցություն:
Սեպտեմբերի 2-ին ՀՀ լողի պատանեկան հավաքականի առաջատարներ Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը,Եվա Կարապետյանը և Դիանա Մուսայելյանը ավագ մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ ևս մեկնեցին ք.Նեթանյա՝ մասնակցելու աշխարհի լողի պատանեկան առաջնությանը։
Մարիամ Ղազարյան