Իսպանիայի սպորտային վարչական դատարանը վճիռ է կայացրել Լուիս Ռուբիալեսի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի սպորտային վարչական դատարանը վճիռ է կայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի գործով, ով 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ համբուրել է կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենի Հերմոսոյին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Marca» պարբերականը, դատարանը որոշել է, որ Ռուբիալեսի համբույրը լուրջ հանցագործություն է։ Իսպանիայի կառավարությանն առընթեր սպորտի բարձրագույն խորհուրդն ինքնուրույն չէր կարող Ռուբիալեսին հեռացնել պաշտոնից, հետևաբար նրան աշխատանքից ազատելու համար դատարանը պետք է հաստատեր, որ արարքը շատ լուրջ հանցագործություն է:

Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն որակազրկեց Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունում տեղի ունեցած միջադեպի համար։ Կասեցումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ավարտը։




Լրահոս