Ի՞նչ իրավիճակ է այսօր Սոթքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ամբողջ օրը Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը լարված էր:

Թշնամին երեկ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

ArmLur.am-ի հետ զրույցում Սոթքի համայնքապետ Սեւակ Խաչատրյանը պատմեց, որ այսօր իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել, իսկ բնակիչներն իրենց առօրյա գործերով են զբաղված:

«Տարհանման խնդիր չենք ունեցել, մարդիկ իրեն առօրյա գործերով են, բերքահավաք են անում»,- ասաց Խաչատրյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս