Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մինչ նախարար դառնալը Անդրեասյանը եղել է նախկին նախարար Վահրամ Դումանյանի տեղակալը, իսկ մինչ այդ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։
Անդրեասյանը 2011 թվականին համատեղ սեփականությամբ բնակարան է գնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, այն ժամանակ, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար էր։
Անդրեասյանը 2022 թվականին գնել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի էլեկտրական մեքենա, որն արժեցել է 7 մլն 168 հազար դրամ։ Մեքենան ձեռք է բերել վարկով, որը Կոնվերսբանկ ՓԲԸ-ից է։ Նրա բանկային հաշիվներեի մնացորդը կազմել է 5 մլն 370 հազար դրամ։ Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարությունից ստանում է 18 մլն 290 հազար դրամ աշխատանքի վարձատորություն։
Անդրեասյանի ամուսինը հայտնի հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն է, ով աշխատում է պետության կողմից ֆինանասավորվող Հանրային հեռուստաընկերությունում։
Պետրոս Ղազարյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ գնել է բնակարան բազմաբնակարան շենքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որն արժեցել է 66 մլն 421 հազար դրամ և անհատական բնակելի տուն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որն արժեցել է 44 մլն 773 հազար դրամ։ Կասկածելի է, թե որտեղից քաղաքական մեկնաբանին գրեթե 100 մլն դրամ, որ գնել է երկու բնակարան, այն դեպքում, որ նրա տարեկան եկամուտը կազմում է 32 մլն 875 հազար դրամ։
Նշենք, որ Ղազարյանը բնակարան գնելուց զատ, 96 մլն դրամով վաճառել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող իր բնակարանը։ Պետրոս Ղազարյանը հաշվետու տարվա տարեսկզբին հայտարարագրել է երկու մեքենա ՝ 2019 թվականի արտադրության Audi և 2015 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենաներ, որոնք տարվա ընթացքում օտարվել են 19 մլն դրամով։ Նրա հանձնված և վորադարձված փոխառությունների մայր գումարը կազմել է 93 մլն 420 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 106 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ զրո դրամ։
Ամուսիններով զբաղեցրել են ցանկալի պաշտոններ պետական խողովակներից սնուցվող կառույցներում։ Պետրոս Ղազարյանը հեռուստաեթերում գովաբանում է իշխանություններին, իսկ իշխանության կամակատար Անդրեասյանը փլուզում է Հայաստանում եղած առանց այդ էլ շատ թույլ կրթական ոլորտը։ Նախարարը կատարելով, ըստ երևույթին, իշխանությունների հրամանը՝ նոր չափորոշիչների համաձայն փոխել է պատմության գրքերի բովանդակությունը, վերացրել Հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Սա հերիք չէ, մի բան էլ չափորոշիչներ կան, բայց երեխաները դասագիրք չունեն, և ըստ նախարարության, այն կտևի երկու ամիս, իսկ նրանց համար այդ երկու ամիսը շատ նորմալ է։
Էմմա Միքայելյան