Դասագրքերի պատճենահանման համար կվճարեն մարզպետարանները. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ը դպրոցներում թեժ է անցել։ Գիտելիքի և դպրության օրվա միջոցառումները թողած, ծնողներն անհանգստացել են, որովհետև իրենց երեխաներն առանց դասագրքերի են գնալու դպրոց։ Ըստ նոր չափորոշիչների, դպրոցներում չկան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանի դասագրքեր, նախարարությունից հորդորել են էլեկտրենային գրքերը տպել և բաժանել երեխաներին։ Մի քանի դպրոցների ուսուցիչների հետ ենք խոսել և նրանք Armlur.am-ին տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին հրավիրված մանկխորում ասել են՝ քանի որ դպրոցի ֆինանսական բյուջեն չի բավականացնում բոլորի համար տպել էլետրոնային գրքեր, վերևներից հորդորել են դա անել մարզպետարանի բյուջեի հաշվին։ Մարզպետարանին պարտավորեցրել են, ֆինանսավորել բոլոր դպրոցներին՝ էլեկտրոնային գրքերը պատճենահանելու համար։

Այսինքն, հերիք չէ այն, որ նոր գրքերի, չափորոշիչներ և ուսուցիչների վերապատրաստման համար ծախսվել են միլիոններ, հիմա էլ որպես ծախս գրքերի պատճենահանումը թողնում են մարզպետարանների ուսերիմ։ Սա այն դեպքում, երբ մարզպետարանները հաճախ չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ ապաստարաններ վերանորոգելու կամ կառուցելու համար։

Էմմա Միքայելյան 




Լրահոս