Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակը, պատահարների վիճակագրությունը, դրանց առաջացման հիմնական պատճառները և պատահարների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։
Քննարկման ավարտին փոխվարչապետը ընդգծել է հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը և նշել, որ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ։